Թանկարժեք տեսակցություններ «Նուբարաշեն» ռեզորթում

Թանկարժեք տեսակցություններ «Նուբարաշեն» ռեզորթում

Ազատություն Մհեր Ենոքյանին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«Թանկարժեք տեսակցություններ «Նուբարաշեն» ռեզորթում
Տեսակցություններն արդեն վճարովի են: Ամենաթանկ հյուրանոցների գներին չեն զիջում «Նուբարաշեն» ռեզորթի գները: Օրինակ, 4 անձից բաղկացած ընտանիքն արդեն մոտ 100.000 դրամ պիտի ծախսի, որպեսզի կարողանա օգտվել դատապարտյալ հարազատին «Նուբարաշեն» ռեզորթում կամ 11 այլ ՔԿՀ-ռեզորթներում տեսակցելու համար: 20.000-ական դրամներ COVID-ի թեստ հանձնելու համար և, բնականաբար, սնունդ ապահովելու նպատակով: Սա կառավարության հակասահմանադրական նորամուծությունն է: Նորամուծություն, որի իրականացման մեխանիզմի մասին պետական որևէ համապատասխան օղակ ՈՉԻՆՉ չգիտի: Մի բան է հաստատ՝ ուզում ես տեսակցել, մուծվի՛ր... 
Ուստի հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրությունը»