Լոնդոնն ու Վաշինգտոնն օգտագործում են Թուրքիային․ Էդլիիբ Ամըր Մուհամմեդ

Լոնդոնն ու Վաշինգտոնն օգտագործում են Թուրքիային․ Էդլիիբ Ամըր Մուհամմեդ

Այն, որ Միացյալ Նահանգներում Վիլյամ Բյորնսը կարող է նշանակվել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, իսկ Ռիչարդ Մուրն էլ նշանակվեց բրիտանական «ՄԻ-6»-ի ղեկավար, ստեղծում է այն տպավորությունը, որ Լոնդոնն ու Վաշինգտոնն ակտիվացնելու են իրենց քաղաքականությունը Բալկաններում, Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, օգտագործելով Թուրքիային, որպեսզի այս համատեքստում Անկարան նաեւ հակադրվի Ֆրանսիային։ Այս մասին հայտնում է Realist-Arabic-ի մեկնաբան Էդլիիբ Ամըր Մուհամմեդը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Մուրը նշանակվեց բրիտանական հետախուզության ղեկավար, որից հետո սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, անկայունությունը Ղրղզստանում, որը բերեց այդ երկրում հերթական իշխանափոխության, Մուրն էլ այցելեց Անկարա՝ Ղարաբաղյան պատերազմից առաջ եւ կրկին Անկարա այցելեց՝ հրադադարից հետո։ BP բրիտանական էներգետիկ կոնցեռնի շահերը Կովկասում պաշտպանում է Թուրքիան, ինչպես որ պաշտպանում է բրիտանական էներգետիկ կոնցեռնի շահերը նաեւ Արեւելյան Միջերկրականում։ Բանն այն է, որ British Petroleum-ը չի մասնակցում Արեւելյան Միջերկրականում էներգետիկ նախագծերին այն չափով, որ չափով, որ Թուրքիան կուզենար, ուստիեւ Անկարան ամեն կերպ փորձում է հակադրվել եգիպտա-հունական եւ կիպրական շահերին, ի պաշտպանություն Լոնդոնի եւ իր շահերի։ Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Վիլյամ Բյորնսը կարող է նշանակվել ԿՀՎ ղեկավար, ապա պատկերը ավելի ընդգրկուն կլինի, ի վերջո, նա հանդիսանում է Մերձավոր Արեւելքի եւ Ռուսաստանի հարցերով լավագույն մասնագետներից մեկը, խոսում է թե արաբերեն, եւ թե ռուսերեն։ Հնարավոր է, որ ամերիկա-բրիտանա-թուրքական հնարավոր համագործակցությունը վնասի Ռուսաստանի շահերին Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, իսկ Բյորնսի եւ Մուրի նշանակումը ցույց է տալիս, որ Թուրքիան կշարունակի հանդես գալ արեւմտյան շահերի բացառիկ ներկայացուցչի դերում՝ Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։

Realist Arabic