Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի

 Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի

ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանն այդ թվում): 

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա): Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը: 

Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար, կամ նստել երկրորդ շարքում:
Ինչու՞ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել:

Սուրեն Սարգսյան