Ռուս-ադրբեջանական սահմանին բեռնատարների կուտակումներ կան 

Ռուս-ադրբեջանական սահմանին բեռնատարների կուտակումներ կան 

Ռուս-ադրբեջանական սահմանին, Սամուրսկի մաքսային անցակետում արձանագրվել է բեռնատարների կուսակում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն։ Համաձայն հաղորդման, ներկայումս մաքսային անցակետն աշխատում է ուժեղացված ռեժիմով, եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի բեռնատարների կուտակումը վերանա։  Ադրբեջանական կողմը տեղեկացնում է նաեւ, որ բանակցում են ռուսական կողմի հետ, որպեսզի սահմանահատման գործընթացը լինի հնարավորինս արագ։