«Ռոսկոմնադզորը» կրկին նախազգուշացրել է «Ֆեյսբուքին» եւ «Թվիթերին»

«Ռոսկոմնադզորը» կրկին նախազգուշացրել է «Ֆեյսբուքին» եւ «Թվիթերին»

Ռուսական «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ 4-ական միլիոն ռուբլով տուգանքը չի ազատում «Ֆեյսբուք» եւ «Թվիթեր» սոցիալական ցանցերին ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալների լոկալացման, այսինքն , այդ տվյալները Ռուսաստանում պահելու պարտավորությունից։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։

Ռուսական գերատեսչական վերահսկողական մարմինը նաեւ հայտարարել է, որ ռուսաստանյան օրենսդրության չկատարման դեպքում նրանք կարող են ենթարկվել ավելի խիստ պատասխանատվության։ Երկու սոցցանցերին կարող է սպառնալ 18-ական միլիոն ռուբլի տուգանք։