5000 երեխու գլուխ ես կերել, այ տղա, 10.000 հոգի վիրավոր ունենք այսօր․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

5000 երեխու գլուխ ես կերել, այ տղա, 10.000 հոգի վիրավոր ունենք այսօր․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը բարձրագույն արժեք է Հայաստանում։ Այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էիր, հաճախ էիր հիշում Սահմանադրությունը, բա հիմա ինչու՞ չես հիշում, ինչու՞ ես մարդուն սարքել ցածրագույն արժեք՝ ում որտեղից, քո անձնական շահերից ելնելով, պետք լինի բռնեն, տանեն, ձերբակալեն, բաց թողնեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Չհասկացա՞ր, որ այդ մարդիկ մեկ անգամ ձերբակալվելուց հետո արդեն կորցնում են վախը՝ այդ պատժամիջոցի նկատմամբ։ Լավ, այդքան թուք ու մուր ուտե՞լ կլինի, որ դու ես ուտում, հրաժարական տուր գնա, ին՞չ է մնացել քեզ անելու, ասա, ազնիվ եղիր, ինչ ես պկաս թողել, որ չես արել, պետք է անես, որ հրաժարական տաս։ Միևնույն է, դու շատ լավ հասկնում ես, որ պետք է հրաժարական տաս, ուրիշ տարբերակ չունես»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ պատերազմը տանուլ տված, հողերը հանձնած ղեկավարն անելիք չունի ղեկավարի պաշտոնում։

«Կամ այդպես, որ հոխորտում ես սեփական քաղաքացիներին, հպարտ քաղաքացիներին, այն երեք միլիոն վարչապետերին, բա ինչու՞ ես կռացած նստում քո «գործընկերների» մոտ, բա իրենց հետ էլ այդպես խոսիր, այդպես կքած, խեղճացած նստում ես, որ ի՞նչ անես»,-նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի ցանկանում Փաշինյանին տեսնել պետության ղեկավարի կարգավիճակում, ղեկավար չի դարձել։

Պետրոսյանը նշեց, որ վերջինիս համար պայքարող աջակիցները կեղծ էջերից այնքան են լկտիացել, որ քահանաների անունով էջերով ընկերության առաջարկություն են տալիս, ինչին հաջորդում է վերջիններիս կողմից հայհոյանքները, անեծքները։

«Լավ, ամոթ չունե՞ս դու Նիկոլ, մի քիչ սաստիր քո այդ այլասերվածների թիմը, դա ի վերջո, քո դեմ է ուղղվելու, դու չես հասկանում։ Դու այդքան հասկացողություն ունենայիր, շատ բաներ շուտ կանեիր․․․։ 5000 երեխու գլուխ ես կերել, այլ տղա, 10,000 հոգի վիրավոր ունենք այսօր, ընդ որում, վիրավոր, ոչ թե մատն է կտրվել կամ ականջի ծայրը, ոտքից են զրկվել, ձեռքից են զրկվել։ Դու փոխարենը մտածես այդ մարդկանց հարցերը ոնց կարգավորես, դու ինչպե՞ս ես քո պետական բյուջեից այդ միջոցները հատկացնելու, այ անամոթ, ընկել ես մարդկանց ձերբակալելու հետևից։ Ռազմական դրությունն ինչու չես վերացնում, հիմա ինչն է խանգարում, որ օր առաջ չլքես, չէ՞ քո պաշտոնը, դա է քեզ խանգարում»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ հարգանք ուներ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, երբ վերջինս դեռ ընդդիմադիր գործիչ էր, իսկ այսօր զզվանքն անսահման է։