Չորս երկրների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները

Չորս երկրների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները

«Եվս չորս երկրների՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով», - հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Նշվում է, որ այդ երկրների քաղաքացիներին և բնակության թույլտվություն ունեցողներին թույլատրվում է Ռուսաստան մուտք գործել օդային անցակետերով:

Ավելի վաղ օպերատիվ շտաբը որոշում էր կայացրել վերսկսել թռիչքները դեպի այս երկրներ: