Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել Սու-35Ս կործանիչներ

Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել Սու-35Ս կործանիչներ

Անձնակազմերը Սու-35Ս կործանիչներով առավելագույն հեռահարության թռիչքներ կփորձարկեն՝ վայրէջքներ կատարելով բելառուսական օդանավակայաններում:Ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-35Ս կործանիչները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու «Միութենական վճռականություն- 2022» համատեղ զորավարժություններին։

Անձնակազմերն առավելագույն հեռահարության թռիչքներ կփորձարկեն՝ վայրէջքներ կատարելով բելառուսական օդանավակայաններում, ինչպես նաև կվերապատրաստվեն Սու-35Ս կործանիչներով կրկնակի թռիչքներ իրականացնելու համար, շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն է ուղարկվել հարեւան պետություն: Մինչ այդ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր զորավարժություններին Պանցիր-Ս զենիթահրթիռային համակարգեր ներգրավելու մասին: Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-ից 20-ը, նշել են ՊՆ-ից։

Մասնակցող զինվորականների և տեխնիկայի քանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: