Լուկաշենկոն չի շտապում վերացնել մահապատիժը

Լուկաշենկոն չի շտապում վերացնել մահապատիժը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է դեռ սպասել Եվրոպայի խորհրդի անդամակցության հարցում, ինչը նշանակում է, որ մահապատժի վերացում դեռ չի լինի։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Մինչ այդ Ավստրիայի նախագահը հայտարարել էր, որ Բելառուսում մահապատժի օրինականությունը խոչընդոտ է, որպեսզի այդ երկիրը միանա Եվրոպայի խորհրդին։ Ավելի վաղ էլ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ մահապատժի վերացում հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, ըստ վերջինիս արդյունքների։ Նշենք, որ Եվրոպայում եւ ԱՊՀ-ում Բելառուսը միակ երկիրն է, որտեղ մահապատիժը վերացված չէ։