Կիկաբիձեի պրոդյուսերը մանրամասներ է հայտնել արտիստի վախճանվելու մասին

Կիկաբիձեի պրոդյուսերը մանրամասներ է հայտնել արտիստի վախճանվելու մասին

Վրացի և խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։

Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ վրացի հայտնի դերասանը մահացել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում։

«Բոլորը գիտեն, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ ուներ, և դա իր ազդեցությունն ունեցավ», – լրագրողներին ասել է Աբզիանիձեն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել կլինիկային, որտեղ Կիկաբիձեն գտնվել է մի քանի շաբաթ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին և անձնակազմին, ովքեր արել են իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ։ Պրոդյուսերը հավելել է նաև, որ նման արտիստի կորուստը մեծ կորուստ է բոլորի համար։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը սպասվում է հինգշաբթի՝ հունվարի 19-ին։