Կենտրոնական Աֆրիկայում ՄԱԿ երեք խաղաղապահ է զոհվել

Կենտրոնական Աֆրիկայում ՄԱԿ երեք խաղաղապահ է զոհվել

ՄԱԿ երեք խաղաղապահ է զոհվել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ ապստամբների հարձակման պատճառով։ Եվս երկու խաղաղապահ էլ ստացել է վիրավորում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Հարձակումն իրականացրած ապստամբների ինքնությունը պարզված չէ։ ՄԱԿ-ը կոչ է արել ԿԱՀ-ի իշխանություններին հետաքննել միջադեպն ու պատժել մեղավորներին։