Պատրաստվում են Տավուշի, Սյունիքի հանքերը շահագործել Ադրբեջանի հետ

 Պատրաստվում են Տավուշի, Սյունիքի հանքերը շահագործել Ադրբեջանի հետ

Եվրոպան կարող է անել շատ բան, բայց չի անելու ոչինչ, քանի որ նա ունի շահեր։ Ադրբեջանում եվրոպական երկրներն ունեն մեծ ներդրումներ, նրանց ձեռնտու է, որ Հայաստանի այդ տարածքներն անցնեն Ադրբեջանին, որ իրենք շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը։ Սա է Եվրոպայի անելիքը մեր տարածաշրջանում։ Դրա դիմաց Հայաստանը ստանում է փուչ խոստումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

«Եվրոպան ունի շահեր ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում։ Նրան հետաքրքիր են Հայաստանի օգտակար հանածոները, նրանք պատրաստավում են Տավուշի, Սյունիքի  հանքերը շահագործել Ադրբեջանի հետ: Օրերս մի վավերագրական ֆիլմ էի դիտելում, որում գերմանացի լրագրողները խոսում էին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի մասին։ Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբը ֆիլմում պարզ ու հստակ ասում է, այո, մենք գիտենք՝ ինչ է կատարվում Ադրբեջանում, գիտենք՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարումների մասին, բայց մենք Ադրբեջանում ունենք շահեր, ոչ միայն չենք խզելու նրա հետ հարաբերությունները, այլև ամապնդելու ենք գործող ռեժիմը»,- ասել է նա: