Խաչատրյանին դուրս գրեն թե ոչ որոշում է ՊՈԱԿ-ի տնօրենը

Խաչատրյանին դուրս գրեն թե ոչ որոշում է ՊՈԱԿ-ի տնօրենը

Մեր ձեռքում է հայտնվել Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված հարցումի պատասխանը, որտեղ «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկը պատասխանել է, որ հիվանդի դուրս գրման հարցը կախված է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանից և միայն պատասխանը ստանալուց հետո պարզ կլինի դուրս է գրվելու Գագիկ Խաչատրյանը, թե ոչ: Սակայն ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արդեն իսկ հասցրել է հերքել ՊՈԱԿ-ի որևէ մասնակցություն այս գործընթացում, անգամ բարոյախրատական տեքստ է հրապարակել ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունների մասին, թե ինչպես տվյալ անձը չի կարող նման որոշումներ կայացնել: 

Ստացվում է կամ «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ, դոցենտ Կուրղինյանը չգիտի, որ ՊՈԱԿ-ն այդքան ամենակարող չի, կամ Արդարադատության նախարարությունում տեղյակ չեն, թե ինչ հարցումներ են ստանում և հարցեր լուծում իրենց ՊՈԱԿ-ներում: «Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։ 

Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։ Ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ո՛չ Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չեն կարող շահագրգռված լինել կալանավորված ցանկացած անձի դուրսգրման գործընթացով։ Սույն դեպքի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ ԲԿ-ի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով։