Նույն մեկը, մոտ երկու տարի առաջ լալահառաչ մեկնաբանություններ էր շաղ տալիս Հայաստանի ստրկացման, ռուսական դավադրության մասին

Նույն մեկը, մոտ երկու տարի առաջ լալահառաչ մեկնաբանություններ էր շաղ տալիս Հայաստանի ստրկացման, ռուսական դավադրության մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մեկին նկատեցի, որ հիացական մեկնաբանությամբ կիսվել էր ռուսական ժամանակակից ՏՈՐ կայանների մատակարարման լուրով, մեկնաբանությունն էլ համեմել էր ֆեյսբուքյան ժամանակակից ոգևորություն արտահայտող սմայլիկներով։

Նույն մեկը, սակայն, մոտ երկու տարի առաջ, երբ հաստատվում էր 2018-2022 թվականներին ՌԴ-ից զենքի մատակարարման վարկային ծրագիրը, լալահառաչ մեկնաբանություններ էր շաղ տալիս Հայաստանի ստրկացման, սերունդների վզին պարտքեր կախելու, ռուսական դավադրության մասին։ Չեմ հիշում` այդ ժամանակ ողբն արտահայտող սմայլիկներ կիրառում էր, թե ոչ։

Մեր հասարակության խնդիրը հենց այստեղ է. մենք չենք գնահատում երևույթները, չենք գնահատում գործողությունները, ծրագրերը, մենք գնահատում ենք միայն մարդկանց։ Այն էլ ոչ այնքան գնահատում ենք, որքան սիրում կամ ատում ենք։

Սա տգիտության, զարգացած չլինելու, ինտելեկտի պակասի, «խակ» լինելու դրսևորում է։ Իսկ խակ բանը ոչ համ ունի, ոչ ծիլ կարող է տալ»: