Ոստիկանությունում ասել են, թե չի կարելի նման պաստառ փակցնել փողոցում

Ոստիկանությունում ասել են, թե չի կարելի նման պաստառ փակցնել փողոցում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նկարով հայտարարություն փողոցում փակցնելու համար ոստիկանություն էին տարվել «Անտիֆեյք» կայքի լրագրողներ Դավիթ Ֆիդանյանն ու Իշխան Խոսրովյանը։ Դավիթ Ֆիդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում իրենց կողմից փակցված հայտարարությունը վարչական իրավախախտում են համարել․

«Երբ մեզ տարան բաժին, ասացին, որ վարչական իրավախախտում է, 172-ի 2-րդ մասով, թե իբր հանրային վայրերում սյուներին, նստարաններին և նման տեղերում մենք թռուցիկներ ենք կպցրել, ինչը իբր արգելված է։ Այսինքն իրենց «հիմնավորումը» դա էր։ Բնականաբար, մենք չենք ընդունել իրենց այդ մեղադրանքը, որովհետև մենք որևէ ապօրինի գործողություն չենք իրականացրել, մենք սահմանադրությամբ երաշխավորված մեր ազատ խոսնքն ենք արտահայտել թռուցիկների միջոցով»,- ասաց Ֆիդանյանը։