Հացահատիկով բեռնված նավն անհետացել է

Հացահատիկով բեռնված նավն անհետացել է

Razoni նավը, որը բեռնված էր ուկրաինական հացահատիկով եւ նավարկում էր Սյեռա Լեոնեի դրոշի ներքո, արդեն երեք օր է իր գտնվելու վայրի մասին տեղեկություններ չի հաղորդում։ Հայտնի չէ, թե որտեղ է այն գտնվում։ Նավը, փաստորեն անհետացել է։ Այն դուրս էր եկել ուկրաինական նավահանգստից երկու շաբաթ առաջ։

Լիբանանում ուկրաինական դեսպանատանը հայտնել են, որ չունեն տեղեկություն, թե ուր էր մեկնելու նավը, որի վրա եղել է 26 հազար տոննա եգիպտացորեն։ Վերջին նավարկությն ընթացքում նավը նկատվել է Կիպրոսի արեւելյան մերձափնյա հատվածում։