Երևանն ու Թեհրանը փոխանակվել են բանտարկյալներով․ ի՞նչ է հայտնի

Երևանն ու Թեհրանը փոխանակվել են բանտարկյալներով․ ի՞նչ է հայտնի

ՀՀ-ում Իրանի դեսպանատան հետևողականության արդյունքում և երկու երկրների դատաիրավական համագործակցության շրջանակում Իրան է տեղափոխվել Հայաստանում ազատազրկված Իրանի 6 քաղաքացի։

Այս գործողությունը իրականացվել է իրավական գործընթացներն անցնելուց հետո դատապարտյալների էքտրադիցիայի պայմանագրի շրջանակներում, նշում է Pars Today-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ անցած երեքշաբթի օրը Երևան է տեղափոխվել նաև Իրանում անազատության մեջ գտնվող Հայաստանի մեկ քաղաքացի։

Սա իրանցի բանտարկյալների երկրորդ խումբն է, որոնք այս տարի կտեղափոխվեն Իրանի Իսլամական Հանրապետություն։