Ամոյանին ազատ են արձակել

 Ամոյանին ազատ են արձակել

Ազգային ժողովի դիմաց այսօր անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման էին ենթարկել ակցիայի մասնակից, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։  

Հիշեցնենք, որ սյս պահին  ԱԺ նիստում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։  

«Հրապարակի» հետ զրույցում Ամոյանը նշեց, որ իրեն արդեն ազատ են արձակել։

«Էս պահին այլ հարցերի չեմ պատասխանի, բայց քիչ անց կպատասխանեմ»,- նշեց Ամոյանը։