Թրամփը հանդես կգա հրաժեշտի տեսաուղերձով

Թրամփը հանդես  կգա հրաժեշտի տեսաուղերձով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր քառամյա պաշտոնավարման վերջում հանդես կգա հրաժեշտի տեսաուղերձով, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի այսօր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Տեսաուղերձում Թրամփը ներկայացրել է իր կառավարման օրոք ԱՄՆ ունեցած գլխավոր ձեռքբերումները։

Նա իր խոսքում անդրադարձել է նաեւ «նոր վարչակազմին», սակայն թե ինչ կոնտեքստով, պարզ չէ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը կկայանա հունվարի 20-ին։