Ինչ արժեքավոր իրեր են գողացել Միքայել Սրբազանից

Ինչ արժեքավոր իրեր են գողացել Միքայել Սրբազանից

Ինչպես արդեն գրել էինք, գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել էր , որ այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կեցավայրն են թալանել, տարել նրա համար կարևոր հոգևոր արժեք ունեցող իրեր։ Միքայել սրբազանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչ են տարել։

Սրբազանի խոսքով, ուշագրավն այն է, որ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր իրեր են գողացել։ Հիմնականում նրա կենսագրությանը վերաբերող իրեղեն ապացույցներ, որոնք շատ կարևոր էին իր համար, տարբեր տարիների նշանակալից իրադարձություններին վերաբերող հիշողություններ։

Սրբազանն ասաց, որ արդեն դիմել է ոստիկանություն։

Սրբազանն, ի դեպ, այս ընթացքում արձակուրդի մեջ է եղել և վերադառնալով՝ անակնկալ հայտնաբերել է կեցավայրը տակնուվրա արած։

Մեր հստակ տեղեկություններով տարել են արծաթյա խաչեր, հուշանվերներ եւ շքանշաններ: