Ռազմական ծախսերն ավելացնում են
Եվրամիությունը հնարավոր է ավելացնի իր ռազմական ծախսերը, կապված ուկրաինական հակամարտության հետ։ Բանն այն է, որ ԵՄ անդամ պետությունները, որոնք ավելի վաղ հաստատել էին դեֆիցիտի առավելագույն շեմը՝ ՀՆԱ 3 տոկոսի չափով եւ պետական պարտքի առավելագույն շեմը՝ ՀՆԱ 60 տոկոսի չափով, ներկայումս փորձում են հասնել նրան, որ ռազմական ծախսերը կազմեն ՀՆԱ 2 տոկոսը։
Հատկապես ԵՄ անդամ այն երկրները, որոնք ՌԴ-ին հարեւան են, ձգտում են հասնել նրան, որ ռազմական ծախսերը դեֆիցիտից ամբողջապես դուրս բերվի։ Այս հարցով ռեալ քնարկումները եւ համաձայնեցումները սկսվելու են հոկտեմբերին, այն հաշվով, որ վերջնական համաձայնությունն այս հարցի առնչությամբ կկայանա արդեն տարվա վերջին։
Կարծիքներ