Վարշավան ու Կիեւը սկսել են «հացահատիկային պատերազմ»

Վարշավան ու Կիեւը սկսել են «հացահատիկային պատերազմ»

Ուկրաինայի եւ Լեհաստանի իշխանությունները սկսել են, այսպես կոչված, «հացահատիկային» կամ «ագրարային» պատերազմ։ Պատճառը Վարշավայի կողմից ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքի սահմանումն է։ Նշվում է, որ խնդիրը Վարշավայի եւ Կիեւի միջեւ ձգվում է արդեն կես տարի։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ լեհ ֆերմերները անցյալ տարվա գարնանը դուրս եկան ցույցերի՝ իրենց արտադրած տեղական հացահատիկի գնի՝ գրեթե երկու անգամ անկման պատճառով։ Նշենք, որ Լեհաստանի կառավարությունը, անկախ Եվրահանձնաժողովի որոշումից, որոշում է կայացրել սեպտեմբերի 15-ից հետո արգելել ուկրաինական հացահատիկի ներկրումը Լեհաստանի տարածք։