«Աէրոֆլոտը» հոկտեմբերի վերջից կվերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

«Աէրոֆլոտը» հոկտեմբերի վերջից կվերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը այս տարվա հոկտեմբերի 25-ից կվերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։

Առաջին թռիչքները՝ Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Երեւան ուղղությամբ, կլինի հոկտեմբերի 25-ին։ Տոմսեր գնել եւ այլ տեղեկություններ ստանալ հնարավոր է ընկերության կայքի միջոցով։