Իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից. Հրայր Թովմասյան

 Իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից. Հրայր Թովմասյան

«Իմ խնդրանքը, հորդորը եղել է, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ, որ այն ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և էդ ժամանակ այն ապացուցողական բազան, թե ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց, չի լինելու։ Իմ համար անհասկանալի է քննչականի մարմնի ձեռնպահ մնալը, միջնորդությունը մերժելը։

Դա պետք է արվի, որ հետո տարընթերցումներ չլինեն։ Այն ինչ այսօր տեղի է ունենում իմ և սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու , որ խնդիրն իրոք խորքային են։ Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձնից»,- խուզարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։