«Արսենալի» մարզիկները բաց կթողնեն մի քանի հանդիպումներ

«Արսենալի» մարզիկները բաց կթողնեն մի քանի հանդիպումներ

Լոնդոնի «Արսենալի» մարզիկներ Մեսութ Օզիլը եւ Զայեդ Կոլիշանացը հնարավոր է չմասնակցեն մի քանի հանդիպումների, որովհետեւ նրանց հանդեպ առկա է հարձակման ենթարկվելու վտանգը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ըստ հրապարակման, մարզիկներն անհայտ անձանց կողմից արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել են հարձակման։ Սքոթլենդ Յարդն էլ հայտարարել է, որ Օզիլի տան մոտ ձերբակալել է հարձակման երկու կասկածյալներին։ Չի բացառվում, որ մարզիկները ինչ որ մերձավոր-արեւելյան հանցախմբի հետ կոնֆլիկտ են ունեցել։