1 սելֆիի դիմաց պահանջել է 150 ֆունտ ստեռլինգ

1 սելֆիի դիմաց պահանջել է 150 ֆունտ ստեռլինգ

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը որոշել է, որ երկրպագուների հետ այլեւս անվճար չի լուսանկարվելու եւ շփվելու։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

«Գահերի խաղը» սերիալից հայտնի դերասանուհին որոշել է, որ իր հետ լուսանկարվելու համար տվյալ անձը պետք է վճարի ոչ պակաս, քան 150 ֆունտ ստեռլինգ՝ 1 կադրի դիմաց։ Լիարժեք հանդիպման համար վճարը կազմում է 400 ֆունտ։ Լիարժեք հանդիպումն իր մեջ ներառում է նաեւ կարճատեւ զրույց։

Ի դեպ, նա միակը չէ, որ նման գնացուցակ է հաստատել իր հետ կապված։ «Շերլոկ» սերալից հայտնի Բենեդիկտ Կամբերբետչը 240 հազար ֆունտ էր վաստակել՝ երկրպագուների հետ 17 թվականին 3 հազար լուսանկար նկարվելու դիմաց։