Բժիշկները ԱՄՆ-ում աշունը անվանել են «ապոկալիպտիկ»՝ կորոնավիրուսի պատճառով

Բժիշկները ԱՄՆ-ում աշունը անվանել են «ապոկալիպտիկ»՝ կորոնավիրուսի պատճառով

Ամերիկացի բժիշկները աշունը Միացյալ Նահանգներում որակել են «ապոկալիպտիկ»՝ կորոնավիրուսային համավարակի տարածման ընդլայնման պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Դա կրկին տեղի է ունենում այն պատճառով, որ մենք բացում ենք դպրոցները եւ քոլեջները, որտեղ մարդկանց մեծ կուտակում կա։ Բացի այդ, դաշնային իշխանությունները մարդկանց չեն ասում, որ դիմակ կրեն եւ հետեւեն մյուս բժշկական ցուցումներին»,- հայտարարել է Հյուսթոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի ղեկավար Պիտեր Հոթեզը։

Այն, որ աշունը Ամերիկայում ապոկալիպտիկ է եւ նման է աշխարհի վերջին, համաձայնել է նաեւ Ալաբամայի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Ջոաննա Մարազոն։ Նա նաեւ ասել է, որ մարդիկ հոգնել են համաճարակային սահմանափակումներից, եւ բացի այդ, ֆեյքերը եւ հակասական տեղեկությունները նույնպես մարդկանց մոտ տրամադրություն են փոխում եւ նպաստում վարակի տարածմանը։