Ինչու Վրաստանին հաջողվում է արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ․ BBC-ի անդրադարձը

Ինչու Վրաստանին հաջողվում է արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ․ BBC-ի անդրադարձը

Վրաստանը միակ պետությունն է, ԵՄ ոչ անդամ հետխորհրդային երկրներից, որ հայտնվել է այն տասնհինգ երկրների ցանկում, որոնք ԵՄ-ն համարել է անվտանգ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից եւ բացել սահմանները այդ երկրի քաղաքացիների համար։ Վրաստանի 3,7 միլիոն բնակչությունից վարակվել է 1000-ից էլ քիչ մարդ, մահացել է 15 մարդ։ Ինչպես է վրացական իշխանություններին հաջողվել հասնել նման արդյունքների, երբ Հայաստանում, որը ունի մոտ նույնքան բնակչություն, օրական հարյուրներով են ավելանում վարակվածների թիվը, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 29 հազարը, իսկ մահացությունների ընդհանուր թիվը ավելի քան 500 է։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի վերջին։ Կառավարությունը արձագանքել է անհապաղ կերպով։ Մարտի կեսերին արդեն բոլոր դպրոցները, համալսարանները, ձեռնարկությունները, որոնք չէին առնչվում կենսական կարեւոր արտադրանք թողարկող ձեռնարկությունների թվին, փակվեցին։ Հանրային տրանսպորտը դադարեց գործել։ Մարտի 21-ին հայտարարվեց արտակարգ դրություն, արգելվեին զանգվածային միջոցառումները, քաղաքից քաղաք ուղեւորությունները։ Գիշերները սահմանվեց պարետային ժամ։ Ապրիլի 19-ին, ուղղափառ Զատիկի ժամանակ, որը Վրաստանի գլխավոր կրոնական տոնն էր, իշխանությունները արգելեցին մասնավոր տրանսպորտով գերեզմանոցներ գնալը։ «Մենք սկսել ենք մտածել պանդեմիայի վտանգների մասին դեռ մեկ ամիս առաջ, քան առաջին դեպքը կգրանցվեր մեզ մոտ»,-BBC-ի էլեկտրոնային փոստին գրել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ «Հաշվի առնելով մեր երկրի սպեցիֆիկան, մասնավորապես, թե որտեղ է այն գտնվում եւ ոչ մեծ չափսերը, մենք չէինք կարող օգտագործել այլոց փորձը»։ Կառավարության համար խորհրդատվության մշակումը, քաղաքացիներին կորոնավիրուսի մասին բացատրական աշխատանքների իրականացումը եւ մշտապես տեղեկատվության փոխանցումը ստանձնեցին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի առաջատար գիտնականները։ Լուգարի լաբորատորիայի մասնագետները, որը գործում է կենտրոնի ենթակայության տակ, գլխավորեցին կորոնավիրուսի դեմ պայքարը։

Համավարակի դեմ պայքարի բարեհաջող տակտիկայի ընտրության համար Վրաստանի բնակիչները երախտապարտ են երեք գիտնականի, որոնց անվանում են «երեք հրացանակիրներ։ Նրանք են՝ Առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, Լուգարի լաբորատորիայի ղեկավար Պաատ Իմնաձեն եւ Վրաստանի գլխավոր վիրուսոլոգ Թենգիզ Ցերցվաձեն։ Իհարկե, խմբում կա նաեւ դ՛Արտանյանը՝ Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեւան Ռաթիանին, ով ամենօրյա ռեժիմով վարում էր ասուլիսները։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Մարինա Էզգուբայան էլ դարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի արշավի դեմքը։ Այս մասնագետները Վրաստանում դարձան իրական հերոսներ, եւ նրանց ցուցումները մանրակրկիտորեն կատարվում են։ Հունիսի 30-ին Ամիրան Գամկրելիձեն հայտարարեց, թե ինչ արդյունքների են նրանք հասել․ «Մենք մոտ 30 հազար թեստավորում ենք արել բնակչության ամեն 1 միլինի հաշվով։ Առողջացել է հիվանդացածների 86 տոկոսը։ 15 մարդ, ավաղ մահացել է։ Մահացության մակարդակը կազմում է 1,6 տոկոս, ինչը համաշխարհային չափանիշներով մեծ չէ»։ Վրաստանում այժմ գործում է 19 լաբորատորիա, որտեղ իրականացվում է կորոնավիրուսի թեստավորում։

Վրացական կառավարությունը շնորհակալություն է հայտնել հասարակությանը՝ ցուցումները խստորեն պահպանելու եւ կատարելու համար։ Մասամբ դրան նպաստել է նաեւ այն, որ խախտումների համար սահմանվել են լուրջ տուգանքներ՝ 1000 դոլար ֆիզիակական անձերի համար եւ ավելի քան 3 հազար դոլար՝ գործարարների։ Ավտոբուսի կանգառներում էլեկտրոնային էկրաններ են տեղադրվել, «Մնա տանը» գրությամբ, բջջային կապի օպերատորները անընդհատ այդ կարգախոսը հեռարձակում էին կապի բոլոր միջոցներով։ Ու թեեւ վրացական հասարակությունում քաղաքական խորը հակասություններ կան, սակայն մարդիկ համախմբված մնացին այն հարցում, ինչը վերաբերում էր համավարակի դեմ պայքարին։ «Վրաստանի բնակիչների պատրաստակամությունը համագործակցության եւ նրանց օրինակելի սոցիալական պատասխանատվությունը բոլոր ցուցումների եւ կարգադրությունների կատարման հարցում, օգնեցին, որպեսզի հարթեցնենք հիվանդացության կորը»,- գրել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Մեծ փորձություն էր իհարկե Զատկի կիրակին։ Կար մտավախություն, որ մարդիկ ողջ երկրում կձգտեն գիշերային ծիսակատարությանը մասնակցել։ Վրաստանում ազդեցիկ Վրաց Ուղղափառ եկեղեցին ծիսակատարությունները իրականացրեց ամբողջական ծավալով եւ ծիսական բոլոր նրբություններով, սակայն բնակչության մեծ մասը մնաց տանը եւ լսեց գիտնականներին։

Հայաստանում ավելի քան 29 հազար վակակակիր կա, սակայն կարանտինային սահմանափակումները սկսեցին մեղմացվել ապրիլի վերջին, իսկ մայիսին տնտեսությունը սկսեց աստիճանաբար բացվել։ BBC-ի հետ զրույցում Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ վիրուսակիրների թիվը շարունակում է աճել, սակայն երկիրը չի կարող իրեն թույլ տալ, սակայն երկիրը չի կարող իրեն թույլ տալ մնալ կարանտինում։ «Մենք որոշում ենք կայացրել ապրել վիրուսի հետ, անկախ վիճակագրությունից։ Մենք նպատակ չունենք այն արմատախիլ անել, քանի որ դա անհնար է։ Եթե փակենք սահմանները մի տարի եւ բիզնեսը ամիսներ կամ տարիներ կանգ առնի, մենք կմահանանք այլ պատճառներից»,- ասել է նա։

Ադրբեջանում օրական հարյուրավոր նոր վարակվածներ են հայտնաբերվում։ Ադրբեջանական կառավարության քննադատները մեղադրում են իշխանություններին պանդեմիայի դեմ պայքարում բռնապետական մեթսդներ կիրառելու մեջ, որոնք այսպես թե այնպես որեւէ հաջողության չեն բերում։ Սոցկայքերը լեփ-լեցուն են տեսանյութերով եւ լուսանկարներով, թե ինչպես են կարանտինը խախտածներին ոստիկանները դուրս հանում տներից՝ միայն ներքնահագուստով։

Վրաստանում արդեն բազմաթիվ ձեռնարկություններ, խանութներ, եւ ռեստորաններ սկսել են գործել։ Ընդ որում դիմակներկ կրում շենքերում, որտեղ շատ մարդիկ կան, պարտադիր է։ Կան խիստ կանոններ սոցիալական հեռավորության պահպանման եւ զանգվածային միջոցառումների արգելքի հետ կապված։ Վրացական կառավարությունը որոշել էր հուլիսի մեկից բացել սահմանները արտասահմանցի տուրիստների համար, սակայն դա հետաձգվեց։ Տուրիստական սեկտորի հեռանկարները այս տարի բավական խամրած են։ Առողջապահության ազգային կենտրոնի ղեկավարը բավական զգուշավոր կերպով ասում է․ «Վրաստանը հարեւանների ֆոնին նման է կղզու կամ բարեկեցության օազիսի, սակայն սա մեզ հիմք չի տալիս, որ թուլացնենք զգոնությունը նույնիսկ մակ րոպե»։ Ամիրան Գամկրելիձեն հունիսի 30-ին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որ վրացիներին չպետք է հանգստացնի այն փաստը, որ ամենօրյա նոր վարակվածների թիվը միանիշ թվերով է չափվում։ «Մենք պարտավոր ենք մնալ մշտական պատրաստականության վիճակում»,- ասել է նա։