Թուրքիան զորքեր կուղարկի Ադրբեջան․ Թուրքիայի պառլամենտը հաստատել է մանդատը

Թուրքիան զորքեր կուղարկի Ադրբեջան․ Թուրքիայի պառլամենտը հաստատել է մանդատը

Թուրքական պառլամենտը հաստատել է այն մանդատը, որի համաձայն, Թուրքիան կկարողանա զորքեր ուղարկել Ադրբեջան։ Հիշեցնենք, որ այս մասին հրամանագիրը Էրդողանը խորհրդարան ուղարկել էր նախօրեին, իսկ այսօր այն արդեն հաստատվել է։ Հրամանագրում ասված է, որ «պայքարը բարեկամ եւ եղբայր պետություն Ադրբեջանի հետ, մի պրոցես է, որը շարունակվում է տարիներով»։ Հուշագրում նշված են հետեւյալ կետերը․ «Թուրքիան, հիմք ընդունելով միջազգային իրավունքն ու Ադրբեջանի սուվերենտիետի օրինական իրավունքը, աջակցում է վերջինիս իր բոլոր իրավունքների պաշտպանման հարցում, ներառյալ նաեւ տարածքային ամբողջականությունը
Համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, համաձայն որի նոյեմբերի 10-ից 00,00-ից ռեգիոնում հաստատվելու է կրակի դադարեցում եւ Ադրբեջանի որոշ օկուպացված տարածքներ վերադարձվելու են համաձայն, գրաֆիկի, ըստ կողմերի միջեւ հաստատված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը ստուգելու համար որոշում է կայացվել ստեղծել ընդհանուր կենտրոն՝ Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատված տարածքներում»։ Կենտրոնը, որը գործելու է Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ, հաստատվելու է այն տարածքում, որը կմատնանշի Ադրբեջանը եւ կգործի համաձայն թուրքական օրենսդրության, ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության համաձայնագրի, եւ միջազգային իրավունքի՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ ԵԱՀԿ սկզբունքներից։ Կարծվում է, որ այն օգուտ կբերի ռեգիոնի ժողովուրդների խաղաղությանն ու բարեկեցությանը, ինչպես նաեւ համապատասխանում է մեր ազգային շահերին»։