Ռազմա-արդյունաբերական ձեռնարկությանն անվանել են ահաբեկիչներ պատրաստող կազմակերպություն 

Ռազմա-արդյունաբերական ձեռնարկությանն անվանել են ահաբեկիչներ պատրաստող կազմակերպություն 

Թուրքական Cumhuriyet պարբերականը գրում է, որ Թուրքիայի Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը դատի է տվել մասնավոր SADAT ռազմա-արդյունաբերական ընկերությանը։ Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այդ ընկերությունն իրականում հանդիսանում է ռազմականացված կազմավորում, որը զբաղվում է ահաբեկիչների պատրաստմամբ։ Թուրքական հասարակության մեջ լուրեր են շրջանառվում, որ SADAT-ը հանդիսանում է Թուրքիայի նախագահի հատուկ պահպանությունն իրականացնող ընկերությունը։ Ժողովրդա-Հանրապետական կուսակցության գլխավորած պատվիրակությունը, կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզքանի գլխավորությամբ, մեկնել է Անկարայի դատախազություն, որպեսզի ներկայացնի հայցադիմում ընդդեմ SADAT-ի։

«SADAT-ն իր ռազմական հզորությամբ հանդիսանում է հանցավոր կազմակերպություն, որը ստեղծվել է, որպեսզի հանցանքներ գործի Թուրքական Հանրապետության օրենքների շրջանակներում եւ գործունեություն է ծավալում նախագահական պալատի աջակցությամբ»,- գրել է Թեզքանը՝ դատարանին ներկայացված հայցադիմումի մեջ։