Աշնանը հնարավոր է տեղի ունենան արտահերթ ընտրություններ 

Աշնանը հնարավոր է տեղի ունենան արտահերթ ընտրություններ 

Թուրքական TR724 լրատվական կայքը, վկայակոչելով Metropoll հետազոտական կենտրոնի ղեկավար Օզեր Սենջարին գրում է, որ ամենայն հավանականությամբ աշնանը Թուրքիայում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Սենջարը կարծում է, որ իրականում Էրդողանը, երբ խոսել է 23 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների մասին, փորձել է մոլորության մեջ գցել ընդդիմությանն ու նրան ուղղորդել իր ուզած ուղղությամբ։

Էրդողանը, ըստ Սենջարի, ցանկանում է, որպեսզի ընդդիմությունը գտնվի անորոշության մեջ եւ հանկարծակիի գա։ Բացի այդ, նա կփորձի իրեն մրցակից դարձնել նրան, ում ինքն է ցանկանում իրեն մրցակից տեսնել։ Ու հիմա, ըստ թուրք փորձագետի, թուրքական ընդդիմությունը պետք է ցույց տա, թե որքանով է լավ ճանաչում քսան տարի իշխանության ղեկին գտնվող Էրդողանին։