Թրամփը Վաշինգտոն կվերադառնա հունվարի վեցին

Թրամփը Վաշինգտոն կվերադառնա հունվարի վեցին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ Վաշինգտոն կվերադառնա ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի հաղթանակի հաստատման օրը՝ հունվարի վեցին։

«Կհանդիպենք Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան, հունվարի վեցին։ Բաց չթողնեք»,- գրել է նա, հավելելով, որ մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։

Հայտնի է, որ ԱՄՆ գործող նախագահ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում։