Նվիրում եմ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրվան

Նվիրում եմ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրվան

Դարեր շարունակ մեր երկիրը ասպատակություններից,նեռի որոգայթներից պահել ու պահպանել է հայ եկեղեցին:

Ես էլ շատերի նման մեղանչել եմ, չհասկանալով, թե ինչքան զորավոր է ու ազգանվեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականը: Մեզ պատուհասած դժբախտության օրերին այն երևաց իր ողջ ճշմարտությամբ:

Շիրակի թեմի առաջնորդի՝ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հոգևորականի ըմբոստ ոգին  առավել հզոր է դարձնում  մեր հավատքը առ Աստված և հոգածությունն առ հավատավոր ժողովուրդ :

Շիրակ աշխարհը երբեք չհաջողեց ազգային մտածողություն ունեցող ղեկավարների հարցում :Բայց Աստված մեզ տվեց հոգևոր հովիվ,ում ոգու ըմբոստությունը և կամային աղոթքը հաստատ կհասնի առ Աստված ու ժամ առաջ նեռը կթողնի հայոց աշխարհը:

Հիսուսը դեռ խաչի վրա, ներկաները պատառ պատառ արեցին նրա հագուստը, որպես մասունք տանելով իրենց հետ: Հոշոտեցին խաչափայտը, որպես զորավոր վկայություն, բայց հավտքի եկան ընտրյալները: Ճիշտ այդպես էլ աշխարհը հոշոտում է Հայաստանը, բզկտում ու կտոր կտոր անում, կարծելով թե դրանով կդառնա Բիբլիական ազգ: Ոչ անգլոսաքսերը,ոչ ջհուդները ,ոչ առավելևս բաշիբոզուկ քոչվոր թյուրքերը չեն կարող գերեվարել Արցախն ու տանել,չեն կարող Սևանա լիճը դատարկել իրենց նավթի տակառների մեջ, չեն կարողանա քանի դեռ Հայոց եկեղեցին Հայոց աշխարհազորի,հայոց հավատավոր ժողովրդի կողքին է:

Մեր ազգի համար այս սև ու սուգ օրերին մենք կարոտ ենք հոգևոր նեցուկի :

Գերաշնորհ Տեր՝ Շիրակ աշխարհը Ձեր հոգևոր պահպանության տակ է՝ Ձեր հովանավոր կեցվածքի ու սիրող աջի հովանու տակ ՝ ամեն վայրկյան խաչը սուր դարձնելու կարողությանը հավատարիմ :


Հասմիկ Մելքոնյան

Գյումրի