Լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած. նախագահ ՔՊ-ն պիտի ընտրի. Փաշինյան

Լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած. նախագահ ՔՊ-ն պիտի ընտրի. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետք է ընտրի նախագահ, առանց ԱԺ մեծամասնության հնարավոր չէ նախագահի ընտրությունը: Պետք է գնանք այնպիսի լուծման, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավելևս հիմա՝ երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև։ Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի տեղեկացնեմ սակայն, որ համենայնդեպս այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիրը դեռ չի քննարկել նախագահի թեկնածու առաջադրելու հարցը»,- ասաց նա: