Bloomberg Economics․ Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է

Bloomberg Economics․ Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է

«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրանական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան ամենախոցելի տնտեսությունն ունեցող երկրների ցանկում 2-րդն է, գրում է ermenihaber-ը։

Այդ ցանկում Թուրքիային գերազանցող միակ զարգացող երկիրը Արգենտինան է։ Ցանկն առաջին անգամ հրապարակվել է 2013թ․ օգոստոսին, իսկ այս տարի բացի Թուրքիայից և Արգենտինայից դրանում տեղ են գտել նաև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը և Բրազիլիան։

Bloomberg Economics-ը հայտնել է, որ իրական հատվածի (reel sector) արտարժութային պարտքը Թուրքիայում բարձր մակարդակի վրա է, և ընդգծել, որ այն Բրազիլիայից ավելի տագնապալից վիճակում է։