Շնորհավոր ինձ, որ ունեմ քեզ․․․ 16 տարվա իմ երջանկություն․Դիանա Գրիգորյան

Շնորհավոր ինձ, որ ունեմ քեզ․․․ 16 տարվա իմ երջանկություն․Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն իր ինստագրամյանէջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը, կից գրելով.

 «Տարիներն անցնում են ու տարիների հետ ավելի արժևորելով կյանքդ հասկանում ես, որ չնայած «գունատ» իրականության, դու կաս, դու ապրում ես, քանի որ կան նրանք, ովքեր ապրեցնում են, իրենց լույս ծնունդով լուսավորում կյանքդ, փոխում աչքիդ լույսը՝ դարձնելով առավել պայծառ: Իմ Ալլան այսօր արդեն բոլորելով իր 16-ը, ոչ միայն իմ կյանքի մեծագույն պարգևն է, այլ այն վառ լույսը, որի ներքո ես ապրում եմ, ապրելու եմ: Աղջիկս բարի լինի ծնունդդ, քո մարդ տեսակի, որակի մասին չեմ ուզում խոսել, քեզ ճանաչողները գիտեն այդ մասին, ուզում եմ, որ միշտ զգաս Աստծո ներկայությունը, միշտ ապավինես Տիրոջը և Տիրոջ լուսավոր ու ապահով ճամփով քայլես։ Անշուշտ հեռավորությունը խեղդում է, բայց քո ներկայությունն ամեն վայրկյան իմ մեջ է, ինչն էլ ապրեցնում է ինձ։ Շնորհավոր ինձ, որ ունեմ Քեզ։ Արդեն 16 տարվա իմ երջանկություն»։