Ժողովուրդն իմաստուն է․ Դավիթ Խաժակյան

Ժողովուրդն իմաստուն է․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու  «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․

«Ժողովուրդն իմաստուն է․․․

Նախկին իշխանությունների օրոք երբ քաղաքացիները փողոցում ճանաչում և զրույցի էին բռնվում, վերջում մեզ ասում էին «դե պինդ եղեք, դուխով․․․»։

Նոր իշխանությունների օրոք երբ ձևավորվեց Երևանի ավագանին և ԱԺ-ն, փողոցում ճանաչող մարդիկ նույն պարբերականությամբ ասում են «ո՞նց էլ ներվերդ դիմանում ա, համբերություն․․․»։ Հետաքրքի՞ր է, չէ՞։

Հիմա երբ գործ ունենք մի իրավիճակի հետ, որ իշխանությունները ասում են մի բան և շատ կարճ ժամանակ անց անում են հակառակը, կամ հերքում իրենց ասածները, հիշում եմ մաեստրո Մեսչյանի այս խոսքերը․
«Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծամվել երախում բյուր ժողովների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:»»