Բաքվի քարոզչամեքենան անցել է գործի․ Israel HaYom-ում միակողմանի հոդված է հրապարակվել

Բաքվի քարոզչամեքենան անցել է գործի․ Israel HaYom-ում միակողմանի հոդված է հրապարակվել

Israel HaYom իսրայելական պարբերականում, թերեւս Բաքվի քարոզչամեքենայի մասնակցությամբ հրապարակվել է հոդված կապված հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ։ Ուշագրավ է, որ թերթի լրագրող Նեթա Բարը իր հոդվածում հիմնվել է միայն Ադրբեջանի Պնախարարության տարածած հայտարարության վրա, այն դեպքում, երբ պրոֆեսիոնալ լրագրությունը պահանջում է, որ հրապարակումը լիներ բազմակողմանի եւ շարադրանքը հիմնվեր նաեւ հայկական կողմի հայտարարությունների վրա։

Հրապարակումը ընդգծված միակողմանի է եւ ակներեւ է, որ ամբողջովին սպասարկում է ադրբեջանական իշխող վարչակազմի շահերը։