Չորս ֆուտբոլիստ զոհվել է Բրազիլիայում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով

Չորս ֆուտբոլիստ զոհվել է Բրազիլիայում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով

Բրազիլիայում «Պալմաս» ֆուտբոլային ակումբի չորս մարզիկներ եւ ակումբի նախագահը զոհվել են տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Globoesporte-ը։ «Պալմասը» հանդես է գալիս «D Սերիայում»։

Աղետը տեղի է ունեցել Լուզինմանգեսի թռիչքավայրէջքային հարթակում, հունվարի 24-ին։ Օդանավը կործանվել է օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Մարզիկները մասնավոր օդանավով մեկնում էին Գոյանիու՝ «Վիլլա Նովայի» հետ հանդիպման համար։