Զախարյանը խոսել է իր նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

Զախարյանը խոսել է իր նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ իրենով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Ղեկավարությունում ասում էին, որ հետաքրքրված են ինձնով. եկել էին խաղին, հետևել, դիտել: Հանգիստ եմ դա ընդունել»,- ասել է Զախարյանը։ Ֆուտբոլիստը նաև նշել է, որ մամուլում կարդացել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին, սակայն չի կարողացել հաստատել դա։

Սեպտեմբերի 23-ին լրագրող Հրաչ Խաչատրյանը հայտնել էր, որ Զախարյանը դիտարկում է ռուսական անձնագրի փոխարեն հայկական անձնագիր ստանալու հնարավորությունը։ Հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կարող է փոխել նաև մարզական քաղաքացիությունը՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու համար։