«Ալիևը մեր մարդն է». Լուկաշենկոն դեմ է արտահայտվել հայ-ադրբեջանական կարգավորմանը արեւմտյան առաքելությունների մասնակցությանը

«Ալիևը մեր մարդն է». Լուկաշենկոն դեմ է արտահայտվել հայ-ադրբեջանական կարգավորմանը արեւմտյան առաքելությունների մասնակցությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է արտահայտվել արեւմտյան առաքելությունների ներգրավմամբ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Նա կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնության գան Ռուսաստանի միջնորդությամբ։

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է ուրբաթ օրը առցանց ձևաչափով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» տելեգրամյան ալիքը։ Լուկաշենկոյի հիմնական թեզն էր՝ «պատերազմն ավարտվեց Ռուսաստանի օգնությամբ. ինչու՞ այսօր ինչ-որ այլ և նոր ձևաչափեր»։

«Եռյակը` Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, որը նախատեսում է հանդիպում անցկացնել ընդամենը մի քանի օրից, պետք է համաձայնության գա: Եվ Բելառուսը կաջակցի նրանց ցանկացած որոշմանը: Առաջինը (Բելառուսի նախագահը - խմբ) դեմ է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի՝ լիրացուցիչ արևմտյան առաքելությունների ներկայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի նախագահն անմիջապես պատասխանել է Հայաստանի վարչապետի բարձրացրած երկու հարցերին, որոնց համար հրավիրվել է արտահերթ գագաթնաժողով։

«Դուք մեր առաջ երկու հարց եք դնում, նախ՝  կարդում եմ. «Իրադարձությունների գնահատականը և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը. «Դուք պահանջեցիք, որ մենք որոշենք մեր դիրքորոշումը, չգիտե՞ք մեր դիրքորոշումը, մենք ուզում ենք, որ հակամարտությունը հարևան պետությունների միջև լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

«Երկրորդ հարցը. «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, խնդրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Չընդունեք այսօր, ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Դուք երկու հարց եք բարձրացրել, դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաևիչ»,- հավելել է Բելառուսի պետության ղեկավարը։

Լուկաշենկոն նաև Ալիևին անվանել է «մեր մարդը» և կոչ արել Փաշինյանին հենց հիմա լուծել Բաքվի հետ հարցերը և չհակադրել Ադրբեջանին ՀԱՊԿ մյուս երկրների դեմ։

«Ալիևը մեր մարդն է»- ասել է նա: