Բայդենը հորդորել է Իսրայելին աջակցել Պաղեստինի տնտեսական հնարավորություններին

Բայդենը հորդորել է Իսրայելին աջակցել Պաղեստինի տնտեսական հնարավորություններին

Միացյալ Նահանգներն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը գոյություն ունեցող երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա եւ կարծում է, որ Իսրայելը պետք է աջակցի Պաղեստինի հնարավորություններին։ Այս մասին կարդում ենք Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել էր ԱՄՆ եւ Իսրայելի նախագահներ Ջո Բայդենի եւ Ռեուվեն Ռավիլինի բանակցություններից հետո։ «Երկու նախագահները քննարկել են վերջին իրադարձությունները Գազայում եւ Հորդանանի Արեւմտյան ափին եւ նախագահ Բայդենը ընդգծել է, որ շատ կարեւոր է, որպեսզի Իսրայելը քայլեր ձեռնարկի խաղաղության ապահովման, կայունության եւ պաղեստինցի ժողովրդի տնտեսական հնարավորություններին լայնորեն աջակցելու ուղղությամբ»։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ նախագահ Բայդենը հաստատել է, որ բանակցությունների միջոցով երկու պետությունների ստեղծման ճանապարհը մնում է լավագույնը ամուր խաղաղության հասնելու համար։ Ընդգծվել է նաեւ, որ հարկավոր է բարձրացնել չափավորական հայացքների դերակատարությունը՝ խաղաղ գոյակցության հարցում եւ պետք է ամեն բան անել, որպեսզի նվազեցվի ծայրահեղականության դերակատարությունը, քանի որ ծայրահեղականությունը սնում է ատելություն եւ բռնություն։ Նախագահները անդրադարձել են նաեւ ռեգիոնալ խնդիրներին։ Մասնավորապես քննարկվել է նաեւ իրանական սպառնալիքը։