Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված

Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված

2019 -ի հուլիսի 23-ին  Նիկոլի աներձագը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, այսօր 19 իջևանցի ձերբակալված է»։ Փայտի նիկոլյան շոուն հիշում եք։ Աներձագը հիմա ու՞ր է, ձայնը չի լսվում։  

Ինչու՞ չի գրում․ «Ե՞րբ ենք  տեսել մի ողջ Արցախ (էն ժամանակվանից էլ Ղարաբաղ էին ասում) հանձնվի, Արցախի հերոսները, գեներալները  ու Արցախի երեք նախագահները գերի վերցվեն։ Կամ Ե՞րբ ենք տեսել, որ 120 հազար արցախցի իր տունը թողնի ու «դադարգյուն ընկնի»։

Ինչու՞ չի գրում։ Որովհետև կարող ենք ասել, թե երբ ենք տեսել։ Նիկոլի ժամանակ։