Ինչպես է ազդում եվրասիական ինտեգրացիան բիզնեսի վրա․ հետազոտություն

Ինչպես է ազդում եվրասիական ինտեգրացիան բիզնեսի վրա․ հետազոտություն

Եվրասիական ինտեգրացիան, համաձայն Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հայտարարության, դրականորեն է ազդում բիզնես համայնքի եւ միության անդամ երկրների բնակիչների վրա։ Ուսումնասիրելով ԵԱՏՄ ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, ԵՏՀ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ բիզնես միջավայրն ու միության անդամ երկրների բնակիչներն ընդհանուր առմամբ շահում են եվրասիական ինտեգրացիայից, ինչը վկայում է այն մասին, որ ինտեգրացիոն պրոցեսները պետք է զարգացնել՝ բիզնեսի վարման պայմանների բարելավման համար։

Ծառայությունների ընդհանուր շուկան 53 սեկտորից ընդլայնվել է, հասնելով 126 սեկտորի։ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանում են իրենց գործունեությունը ծավալել առանց հավելյալ գրանցման։ Միության անդամ երկրներում վերջիններիս մասնագիտական որակավորումներն ու ունեցած արտոնագրերը ճանաչվում են։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Միության ներքին շուկայում եղած արգելքների մոտ 30 տոկոսն արդեն հաղթահարված է եւ ընդհանուր արդյունքների հիման վրա եզրակացվում է, որ դրական դինամիկան կշարունակվի նաեւ հետագայում։