Բաքուն եւ Մոսկվան կհամագործակցեն մշակույթի ոլորտում

Բաքուն եւ Մոսկվան կհամագործակցեն մշակույթի ոլորտում

Մոսկվան եւ Բաքուն կհամագործակցեն մշակույթի ոլորտում։ Համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի ներկայացուցիչների կողմից՝ «Բաքու-Մոսկվա՝ մշակույթների երկխոսություն» կոնֆերանսի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Report պարբերականը։

Ադրբեջանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Բաքվի մշակույթի գլխավոր վարչության ղեկավար Ջալիլ Մելիքովը, ռուսական կողմի՝ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին։