Երեխաների մահվան բուն պատճառը պարզ չէ, չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքը

Երեխաների մահվան բուն պատճառը պարզ չէ,  չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքը

Նորայր Նորիկյանը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 16 զինծառայողներից 13-ի՝ որպես մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, ծնողները միահամուռ ուժերով դիմել են Նորայր Նորիկյանին:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունները բավարարվել են: Ծնողների հետ պայմանավորվել ենք իրականացնել մեր սեփական հետաքննությունը: ՀՀ Պաշտպանության նախարարին և Զինվորական դադախազին ներկայացրել եմ գրավոր պահանջ, հանդիպելու տուժողների հետ, ներկայացնել պարզաբանում: Երդխաների մահվան բուն պատճառը պարզ չէ, չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքը, չգիտենք, թե ինչից են մահացել զինվորները», -նշեց Նորիկյանը