25000 դրամ պարտքի պատճառով անջատել են քաղաքային հեռախոսը

 25000 դրամ պարտքի պատճառով անջատել են քաղաքային հեռախոսը

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել 84-ամյա Վիսլա Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող որդու հետ բնակվում է Երևան քաղաքի Գայի պողոտա 4, բնակարան 103 հասցեում։

Քաղաքացին նշեց, որ 2017 թվականին անջատել են քաղաքային հեռախոսը, 2020-ին դատարանի որոշմամբ պարտադրվել է «Բիլայնին» միացնել այն , սակայն, ըստ Սեդրակյանի, մինչ այսօր չեն միացնում, ընդամենը 25000 դրամ պարտքի պատճառով։

Մեզ հետ զրույցում «Բիլայնի» աշխատակիցը նշեց. «Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում համապատասխանորեն պարտքի համար փոխանցվում է դատարան:«Բիլայն» ընկերությունը բաժանորդին ընձեռել է 10 ամսով համաձայնագիր կնքելու հնարավորթյուն , այսինքն՝ պարտքը կբաժանվի  ամիսների և 10 ամսվա ընթացքում բաժանորդը կկարողանա կատարել մարումները: Համաձայնագիրը կնքելու համար անհրաժետ է , որ տվյալ անձը անձնագրով մոտենա Բիլայն սպասարկման գրասենյակ. Տվյալ պահին աշխատում է միայն Ազատության 24/1 սպասարկման գրասենյակը: Աշխատում է ամեն օր 09:00-18:00-ը»։