Միլիոնատեր ամուսինները 24 միլիոնի ունեցվածքը բաժանել են եւ դարձել վանականներ 

Միլիոնատեր ամուսինները 24 միլիոնի ունեցվածքը բաժանել են եւ դարձել վանականներ 

Հնդկաստանում գործարարն ու իր կինը դարձել են վանական ու գնացել մենաստան։Նրանք Գուջարաթ նահանգից են։ Նրանք իրենց ամբողջ ունեցվածքը, որը կազմել է մոտ 2 միլիարդ ռուփի կամ 24 միլիոն դոլար, բարեգործություն են կատարել, իսկ իրենք էլ քաշվել վանք։ Ամուսինները նման որոշում են կայացրել, քանի որ որոշել են հեռանալ աշխարհիկ կյանքից եւ ապրել որպես վանական։ Նրանք նախկինում էլ մշտապես բարեգործություններ են կատարել, որով աջակցել են վանականներին եւ վանական ուսուցիչներին։ Նրանց զավակներն էլ երկու տարի առաջ վանական են դարձել։ Եւ ահա հիմա էլ նրանք են անցել հատուկ հնդուիստական ծիսակարգ եւ դարձել վանական։