Բաքվում նոր զինավարժություններ են մեկնարկել

Բաքվում նոր զինավարժություններ են մեկնարկել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել են ադրբեջանա-թուրքա-պակիստանյան նոր զորավարժություններ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պնախարարությունը։ Զորավարժությունը կոչվում է «Երեք եղբայրներ 2021»։

Այս զորավարժությունների հիմնական նպատակը այդ երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացումն է՝ խաղաղ կամ պատերազմական ժամանակներում գործողությունների նախապատրաստման եւ իրականացման ընթացքում։ Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 20-ին։