ՌԴ-ում աղետ է․ ավելի քան 15 հազար տուն ջրի տակ է անցել

ՌԴ-ում աղետ է․ ավելի քան 15 հազար տուն ջրի տակ է անցել

Ռուսաստանի 32 տարածաշրջաններում հեղեղումների հետևանքով ջրի տակ է անցել շուրջ 15 հազար բնակարան, ավելի քան 100 կամուրջ և մոտ 80 մայրուղի։ Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Երեքշաբթի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության 32 բաղկացուցիչ սուբյեկտների 173 մունիցիպալիտետների 197 բնակավայրերում հեղեղվել է 14,96 հազար բնակարան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, անցած 24 ժամվա ընթացքում 44 բնակավայրերում ջրից մաքրվել է 1,2 հազար բնակելի շենք, 11 կամուրջ և 11 ճանապարհ։